Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագրի «տեղափոխելու և գործուղելու կարգը» բառերը փոխարինել «տեղափոխելը և գործուղելը, պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը ժամանակավորապես կասեցնելը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Պայմանագրային զինծառայողի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն նշանակված լինելու դեպքում պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնի նշանակելու և (կամ) պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով կարող է մինչև մեկ ամիս ժամկետով ժամանակավորապես կասեցվել պայմանագրային զինծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ պահպանելով դրամական ապահովությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։