Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 61-րդ հոդվածում՝
1) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Սույն օրենքով սահմանված կարգով հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կամ հիվանդանոցային բուժման մեջ գտնվող պայմանագրային զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ պայմանագրային զինծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը՝ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:».
2) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Արձակուրդում (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդի) կամ գործուղման մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական (կամ առկա ուսուցմամբ ոստիկանական ուսումնական) հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու պատճառով զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է դրամական ապահովությունը՝ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու կամ օրենքով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամանակահատվածում:»: