Հոդված 37. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
Հոդված 37. Դատական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առանձին առաջադրանքները կատարելու համար դատական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները` դասային աստիճանի բարձրացում և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված խրախուսանքի այլ տեսակներ: Ընդ որում, դատական ծառայողի նկատմամբ որպես խրախուսանքի տեսակ դրամական պարգևատրումը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
2. Դատական ծառայողի նկատմամբ խրախուսանքի տեսակները կիրառում են`
1) դասային աստիճանի բարձրացման դեպքում՝ դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք.
2) մյուս դեպքերում՝ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք:
(37-րդ հոդվածը լրաց. 11.06.14 ՀՕ-58-Ն)