Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 14. Դատական ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը

գործել է մինչև 2018-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 14. Դատական ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը

(վերնագիրը լրաց. 21.02.07 ՀՕ-96-Ն)

1. Դատական ծառայության պաշտոններում նշանակումներ կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

2. Դատական ծառայության պաշտոնում նշանակված անձինք օրենքով նախատեսված՝ պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում անփոփոխելի են:

3. Դատական ծառայության պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`

1) դատական դեպարտամենտի ղեկավարին՝ Դատարանների նախագահների խորհուրդը՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.

2) դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալներին, դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին` վճռաբեկ դատարանի նախագահը` դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ.

3) դատական ծառայության մյուս պաշտոններում` դատական դեպարտամենտի ղեկավարը` համապատասխանաբար դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ.

4) սույն օրենքով նախատեսված դեպքում դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում՝ դատական դեպարտամենտի ղեկավարը՝ տվյալ դատավորի ներկայացմամբ:

4. Առաջին անգամ դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(14-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-96-Ն, խմբ. 08.04.08 ՀՕ-20-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։