Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-06-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակելու կարգը

գործել է մինչև 2018-06-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակելու կարգը

1. Դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. (մասն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-20-Ն)

3. Դատավորին կցված դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ, առանց մրցույթի: Դատավորին կցվող դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակվող անձը պետք է համապատասխանի տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին:

4. Դատավորի առաջարկությամբ իրեն կցվող դատական ծառայության թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը նշանակվում է թափուր պաշտոնում` սույն օրենքով նախատեսված կարգով:

5. Դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները.

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-20-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։