Գլուխ 8 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 32. Տեղական հանրաքվեի փաստաթղթերը պահպանելու հանձնելը
Հոդված 32. Տեղական հանրաքվեի փաստաթղթերը պահպանելու հանձնելը
1. Տեղական հանրաքվեի արդյունքների մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, իսկ տեղական հանրաքվեի արդյունքները բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթնօրյա ժամկետում, հանրաքվեի փաստաթղթերը պահպանության են հանձնվում Հայաստանի ազգային արխիվ` սահմանված կարգով պահպանելու համար: