Հոդված 18. Դիտորդների, վստահված անձանց, այցելուների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները
Հոդված 18. Դիտորդների, վստահված անձանց, այցելուների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները
1. Տեղական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները և գործունեության կարգը և երաշխիքները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը և վկայականների տրամադրումը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենքով:
2. Հանրաքվեի ժամանակ վստահված անձանց, ինչպես նաև այցելուների կարգավիճակը, գրանցումը, իրավունքները, պարտականությունները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: