Անցնել բովանդակությանը

Հոդված 15. : Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը

«1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքները ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածին համապատասխան, որոշում է օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։