Հոդված 27. : Իրավական ակտերի նախագծերի մշակումը
Հոդված 27: Իրավական ակտերի նախագծերի մշակումը
«2. Ծավալով կամ կարևորությամբ նշանակալից օրենքի կամ նորմատիվ իրավական այլ ակտի նախագծի մշակման աշխատանքների սկզբում նախագիծը մշակող մարմինը կարող է պատրաստել դրա հայեցակարգը: Հայեցակարգում տրվում են կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը և ապագա իրավական ակտի նպատակները, շարադրվում են հիմնական դրույթները, վերլուծվում են նախագծվող նորմերի կիրարկման ենթադրվող հետևանքները, կարող է ներկայացվել իրավական ակտի նախնական կառուցվածքը»: