ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2017 թվականի N 536-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 18-ի N 536-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 1702305000 Գլյուկոզա մոնոհիդրատ
սպիտակ բյուրեղային փոշի, ագլոմերացված կամ ոչ ագլոմերացված կգ 19700 Ֆրանսիա 10 039 120
2. 2922498500 Ամինոկապրոնաթթու Ամինոմիացություններ, որոնք ներառում են թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ (ամինոսպիրտեր)՝ բացառությամբ այն միացությունների, որոնք պարունակում են մեկ տիպից ավելի թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ, դրանց աղերը կգ 700 Չինաստան 6 517 000
3. 3913900000 Դեքստրան 40 առաջնային վիճակում գտնվող բնական պոլիմերներ (օրինակ՝ ալգինաթթու), կամ մոդիֆիկացված բնական պոլիմերներ (օրինակ՝ կարծրացած սպիտակուցներ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ) կգ 1000 Դանիա 19 500 000
4. 3913900000 Դեքստրան 70 առաջնային վիճակում գտնվող բնական պոլիմերներ (օրինակ՝ ալգինաթթու), կամ մոդիֆիկացված բնական պոլիմերներ (օրինակ՝ կարծրացած սպիտակուցներ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ) կգ 600 Դանիա 13 104 000
5. 2827200000 Կալցիումի քլորիդ կալցիումի քլորիդ, այլ քլորիդներ կգ 400 Չեխիա 936 000
6. 2933539000 Մոքսիֆլոքսացին միայն ազոտի հետերոատոմ պարունակող հետերոցիկլիկ միացություններ - իրենց կառուցվածքում չկոնդենսավորված պիրազոլային օղակ պարունակող միացություններ կգ 50 Հնդկաստան 9 800 000
7. 2501009900 Նատրիումի քլորիդ կպչունությանը խոչընդոտող հավելումներ պարունակող կամ չպարունակող, ջրում լուծված կամ չլուծված աղ (ներառյալ սեղանի և դենատուրացված), ծովային ջուր կգ 47400 Ավստրիա 7 887 360
8. 2905430000 Մանիտոլ մանիտ կգ 2400 Ֆրանսիա 7 425 600
9. 2922498500 Պրոկաին հիդրոքլորիդ ամինոմիացություններ, որոնք ներառում են թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ (ամինոսպիրտեր)՝ բացառությամբ այն միացությունների, որոնք պարունակում են մեկ տիպից ավելի թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ, դրանց աղերը կգ 40 Չեխիա 875 160
10. 3505105000 Հիդրոքսիէթիլ օսլա պարզ կամ բարդ եթերի վերածված օսլաներ կգ 800 Գերմանիա 30 867 200
11. 2501009900 Տեխնիկական աղ կպչունությանը խոչընդոտող հավելումներ պարունակող կամ չպարունակող, ջրում լուծված կամ չլուծված աղ (ներառյալ սեղանի և դենատուրացված), ծովային ջուր կգ 18700 Ավստրիա 2 567 136
12. 3824994500 Դիրտի առաջացումն արգելակող բաղադրություններ
W 100L դիրտի առաջացումն արգելակող բաղադրություններ և նմանատիպ արտադրանք կգ 2100 Ֆրանսիա 5 208 840
13. 3824994500 Դիրտի առաջացումն արգելակող բաղադրություններ
W 110L դիրտի առաջացումը արգելակող բաղադրություններ և նմանատիպ արտադրանք կգ 800 Ֆրանսիա 1 081 600
14. 3821000000 Մշակային միջավայրեր կուլտուրային միջավայրեր միկրոօրգանիզմների, բուսական, մարդկային, կամ կենդանական բջիջների աճեցման և կենսագործունեության ապահովման համար կգ 500 Ֆրանսիա 4 705 958
15. 3104209000 Կալիումի քլորիդ չոր անջրդի միավոր նյութի վերահաշվարկման դեպքում կալիումի պարունակությունը К2О-ի մեր ոչ պակաս, քան 62% կգ 2000 Չեխիա 4212000
16. 3905999010 Պոլիվինիլպիրոլիդոն Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլայն եթերների պոլիմերներ, առաջնային ձևերով, այլ վինիլային պոլիմերներ առաջնային ձևերով կգ 600 Գերմանիա 10296000
17. 3920104000 Պոլիէթիլենային թաղանթ PA/PE Պլաստմասսայե սալիկներ, թաղանթ, ժապավեն և այլ, ոչ ծակոտկեն, ոչ շերտավոր և չհամակցված նմանատիպ եղանակով ուրիշ նյութերի հետ կգ 70000 Լիտվա 77454000
18. 9018905001 PVC տոպրակեր արյան վերցման և փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն հեղուկների ներարկման համակարգեր հատ 6000000 Իտալիա 464000000
19. 9018905001 PVC տոպրակեր արյան վերցման և փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն հեղուկների ներարկման համակարգեր հատ 8000000 Կոլումբիա 490000000
20. 3921906000 Պոլիմերային թաղանթ PET/AL/PE պլաստմասսայե սալիկներ, թաղանթ, ժապավեն և այլ, համամիացման նյութերից կգ 4000 Չինաստան 10200000
21. 3923301090 Պլաստմասսայե սրվակներ (հավաքածու) ապրանքների փոխադրման կամ փաթեթավորման համար նախատեսված արտադրանք` պլաստմասսայից. պլաստմասսայե խցաններ, կափույրներ, կափարիչներ և այլ փակման միջոցներ՝ պլաստմասսայից, այլ կգ 5000 Թայվան 24200000
22. 3923301090 Պլաստմասսայե սրվակներ, կաթոցիչներ, խցաններ ապրանքների փոխադրման կամ փաթեթավորման համար նախատեսված արտադրանք` պլաստմասսայից. պլաստ-մասսայե խցաններ, կափույրներ, կափարիչներ և այլ փակման միջոցներ՝ պլաստմասսայից, այլ կգ 5000 Հունաստան 22200000
23. 1702305000 Գլյուկոզա մոնոհիդրատ սպիտակ բյուրեղային փոշի, ագլոմերացված կամ ոչ ագլոմերացված կգ 5000 Ֆրանսիա 7240000
24. 3913900000 Դեքստրան 40 առաջնային վիճակում գտնվող բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) կամ մոդիֆիկացված բնական պոլիմերներ (օրինակ` կարծրացած սպիտակուցներ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ) կգ 1500 Չինաստան 27000000
25․ 3913900000 Դեքստրան 70 առաջնային վիճակում գտնվող բնական պոլիմերներ (օրինակ` ալգինաթթու) կամ մոդիֆիկացված բնական պոլիմերներ (օրինակ` կարծրացած սպիտակուցներ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ) կգ 600 Չինաստան 14400000
26․ 2501009900 Նատրիումի քլորիդ կպչունությանը խոչընդոտող հավելումներ պարունակող կամ չպարունակող, ջրում լուծված կամ չլուծված աղ (ներառյալ սեղանի և դենատուրացված), ծովային ջուր կգ 30000 Ավստրիա 16092000
27․ 2905430000 Մանիտոլ մանիտ կգ 2000 Ֆրանսիա 8560000
28. 3505105000 Հիդրոքսիէթիլ օսլա պարզ կամ բարդ եթերի վերածված օսլաներ կգ 800 Չինաստան 24960000
29. 2922498500 Պրոկաին հիդրոքլորիդ ամինոմիացություններ, որոնք ներառում են թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ (ամինոսպիրտեր), բացառությամբ այն միացությունների, որոնք պարունակում են մեկ տիպից ավելի թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ, դրանց աղերը կգ 50 Չինաստան 1465000
ԸՆԴԱՄԵՆԸ 1 322 793 974
(հավելվածը լրաց., փոփ. 08.02.18 N 116-Ա, 10.07.18 N 776-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
պաշտոնակատար Դ. Հարությունյան