ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
25 հոկտեմբերի 2017 թվականի թիվ 17 քաղ. Երևան
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացման 2018-2019 թվականների կից ներկայացված միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը») (այսուհետ՝ ծրագիր):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Կ.Ա. Մինասյանին՝ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մշտադիտարկումը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Հաստատված է
Եվրասիական միջկառավարական խորհրդի
2017թվականի հոկտեմբերի 25-ի
թիվ 17 կարգադրությամբ