Հոդված 11
Հոդված 11.
Օրենսգիրքը լրացնել 244.8-րդ հոդվածով.
«Հոդված 244.8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի քաղաքաշինական պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 157-157.12-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։ Քաղաքաշինական պետական տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և տուգանք նշանակելու իրավունք ունեն քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետերը, որոնց որոշումները հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը։»: