Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 157.1-157.12-րդ հոդվածներով.
«Հոդված 157.1. Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակությանը չիրազեկելը
Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակությանը չիրազեկելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։