Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենսգրքի 152-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 152. Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները խախտելը

Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոնները, ընդհանուր օգտագործման շինությունների (շենքերի մուտքեր, աստիճանավանդակներ, վերելակային և այլ հորեր, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքներ, տանիքներ, ձեղնահարկեր, տեխնիկական հարկեր) և ընդհանուր օգտագործման գույքի (վերելակներ, ջրի պոմպեր, ջրամատակարարման, ջրահեռացման և այլ ինժեներական համակարգեր, շենքի սանտեխնիկական և այլ սարքավորումներ) սանիտարական պահպանման, շահագործման կանոնները խախտելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։