Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմանները
1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝
ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով.
բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական և համարժեք փոխհատուցում (այսուհետ՝ փոխհատուցում):»: