Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հանրության գերակա շահի որոշման սկզբունքներն են՝
ա) հանրության շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.
բ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.
գ) հանրության գերակա շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը.
դ) հանրության շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ.
ե) հանրության գերակա շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում:»: