Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով`
«ժե) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները)».
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բառերով` «, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված տեղեկությունները կուսակցությունների համար գրառելու դեպքում նշվում է միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետ`
«4.1. Սույն հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական գրանցման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:»: