Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «բ» ենթակետից հանել «և լուծարման հաշվեկշիռը» բառերը.
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ`
«5. Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը և սույն հոդվածի 1-ին կետի «ա», «դ» և «ե» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:
Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը և սույն հոդվածի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:»: