Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Եթե գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային և սոցիալական ապահովության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներին` վերջիններիս նկատմամբ իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հարկային և սոցիալական ապահովության մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային և սոցիալական ապահովության մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:».
2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`
«Եթե գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային և սոցիալական ապահովության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներին` վերջիններիս նկատմամբ անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ստացականով: Հարկային և սոցիալական ապահովության մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային և սոցիալական ապահովության մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության հավաստում:»: