Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Պետական ռեգիստր ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները`

ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի թերթերը պետք է լինեն կարված, համարակալված, ինչը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.

բ) փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, ջնջված բառեր, դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, չծանոթագրված ուղղումներ.

դ) փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի.

ե) միաժամանակ հայերեն և օտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետևից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.

զ) փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձևակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.

է) մեկից ավելի թերթեր պարունակող փաստաթղթերը (փոխանցման ակտ, բաժանիչ հաշվեկշիռ) կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչի տեսքով (բացառելով որևէ անձի կողմից փոփոխություններ կատարելու հնարավորությունը)` սույն հոդվածի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան.

ը) կանոնադրության (կանոնադրության փոփոխությունների) տիտղոսաթերթը պետք է նշում պարունակի հաստատման մասին, ներկայացված օրինակների քանակի ու օրինակի հերթական համարի, պետական գրանցման տվյալների մասին: Նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Նշված պահանջներին չբավարարող փաստաթղթերը պետական ռեգիստրի կողմից վերադարձվում են առանց քննարկման:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։