Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-05-28-ից մինչև 2017-12-28։Բացել գործող տեքստը

Հոդված 4. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումի քննարկումը

գործել է մինչև 2017-12-28Բացել ARLIS-ում

Հոդված 4. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումի քննարկումը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը քննարկող մարմինների ցանկը և դիմումի քննարկման կարգն ու ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։