Հոդված 1
Հոդված 1.
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 1-ին հոդվածում`
ա) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Ապահովադիր՝ սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:».
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել և աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել որոշակի աշխատանքների կատարման:»: