Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը
1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման վայրի:»: