Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 3-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:».

բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք՝ իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:».

գ) 4-րդ մասի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները).».

դ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասի «դ» և «ե» ենթակետերը.

ե) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:

Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։