Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա եռամսյա ժամկետում կազմում է հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքներ (այսուհետ` տեղեկանք)` մամուլում հրապարակման համար:
2. Տեղեկանքում ընդգրկված տվյալները պետք է համապատասխանեն ներկայացված հայտարարագրերում արտացոլված տեղեկություններին:
3. Տեղեկանքում չեն նշվում`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները.
բ) հայտարարատուի բնակության հասցեի, հեռախոսի և անհատական կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկությունները.
գ) հայտարարագրման ենթակա անշարժ գույքի գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները.
դ) բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները:
4. Տեղեկանքի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցներին վերջիններիս ներկայացրած անվանական հայտերի հիման վրա` հայտերն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
6. Տեղեկանքի տրամադրման կարգը սահմանում է լիազորած մարմինը` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հնգամսյա ժամկետում:
7. Տեղեկանքը նույնությամբ ենթակա է հրապարակման` տեղեկանքն ստացած մամուլի միջոցում` ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:
8. Տեղեկանքը տրամադրվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
9. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա կազմված տեղեկանքները կարող է տեղադրել «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի համապատասխան էջում:»: