Հոդված 13. - Գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը
Հոդված 13 - Գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը
«Եթե մասնակից Պետություններն այլ համաձայնության չեն եկել, Պետությունը չի կարող վկայակոչել այլ պետության դատարանի իրավազորությունից ունեցած իմունիտետը, եթե վերջինս այլ հանգամանքներում իրավասու է վարույթ իրականացնել` կապված հետևյալ հանգամանքների սահմանման հետ.
(a) Պետության յուրաքանչյուր իրավունք կամ շահ` կապված քննարկվող Պետությունում գտնվող անշարժ գույքի կամ դրա տիրապետման կամ օգտագործման հետ, կամ Պետության յուրաքանչյուր պարտականություն, որը ծագում է անշարժ գույքի նկատմամբ ունեցած շահից, կամ դրա տիրապետումից կամ օգտագործումից,
(b) շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ Պետության իրավունքը կամ շահը, որը ծագում է իրավահաջորդությունից, նվիրատվությունից կամ bona vacantia, կամ
(c) գույքի կառավարման հետ կապված Պետության յուրաքանչյուր իրավունք կամ շահ, ինչպիսին է փոխառության իրավունքով պատկանող գույքը, կամ սնանկ ճանաչված անձի ունեցվածքը կամ ընկերության գույքը, եթե այն լուծարվել է»: