Հոդված 6. - Պետության իմունիտետի իրականացման ձևերը
Հոդված 6 - Պետության իմունիտետի իրականացման ձևերը
«1. Պետությունը պետք է իրականացնի 5-րդ հոդվածով նախատեսված` Պետության իմունիտետը` ձեռնպահ մնալով այլ Պետության դեմ իր դատարաններում իրականացվող վարույթով իրավազորություն իրականացնելուց և այդ նպատակով պետք է ապահովի, որպեսզի իր դատարանները սեփական նախաձեռնությամբ սահմանեն, որ 5-րդ հոդվածով նախատեսված` այդ այլ Պետության իմունիտետն ապահովված է:
2. Պետության դատարանում իրականացվող վարույթը պետք է դիտվի որպես այլ Պետության դեմ հարուցված, եթե այդ այլ Պետությունը.
(a) այդ վարույթում հանդես է գալիս որպես կողմ, կամ
(b) այդ վարույթում հանդես չի գալիս որպես կողմ, սակայն վարույթն արդյունքում նպատակ ունի ազդել այդ մյուս Պետության սեփականության, իրավունքների, շահերի կամ գործունեության վրա»: