Անցնել բովանդակությանը

Հոդված 126

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 126

«Ստանալով նախնական քննության տվյալները` Նախարարը կարող է գործն ուղարկել Դատական համակարգի գերագույն խորհուրդ:

Գերագույն խորհուրդը պետք է պատճառաբանված որոշում կայացնի...»:

37. Վերաքննիչ դատարանում հսկող դատավորի կարգավիճակը վերացվել է 2005 թվականի հուլիսի 19-ի թիվ 247 օրենքով: Սակայն վերաքննիչ դատարանի նախագահի և նախագահի տեղակալների` հսկողություն իրականացնող դատավորների նշանակման հետ կապված իրավասությունը պահպանվել է: Այնուամենայնիվ, այս հսկողությունները պետք է իրականացվեն դատավորների անկախության պահպանմամբ և պետք է համապատասխանեն դատարանի վերջնական որոշումներին:

38. Թիվ 92/1992 օրենքի 66-րդ հոդվածը վերացվել է Դատավորների կարգավիճակի մասին օրենքով (օրենք թիվ 303/2004), որն ամրագրում է, որ դատավորների գործունեությունը Դատական համակարգի գերագույն խորհրդի իրավասության տակ գործող կոմիտեի կողմից պետք է երեք տարին մեկ անգամ գնահատվի:

39. Վերաքննիչ դատարանների կազմերի ձևավորման մեթոդը փոփոխվել է Արդարադատության իրականացման մասին օրենքով (օրենք թիվ 304/2004), որը սահմանում է, որ կազմերի ձևավորումը պետք է իրականացվի յուրաքանչյուր վերաքննիչ դատարանի ներսում գործող հանձնաժողովի կողմից, որը կազմված է նախագահից և դատավորների ընդհանուր ասամբլեայի կողմից ընտրված վեց անդամներից:

40. Դատական համակարգի գերագույն խորհրդի վերաբերյալ թիվ 317/2004 օրենքի համաձայն` կարգապահական վարույթները Գերագույն խորհրդի կազմում գործող կարգապահական կոմիտեի բացառիկ իրավասությունն են հանդիսանում, և շահագրգիռ կողմը կարող է դիմել վերջինիս:

B. Միջազգային օրենսդրությունը

41. Համապատասխան միջազգային դրույթները հետևյալն են.

1. Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիան (Ռումինիայի կողմից վավերացվել է թիվ 566/1968 որոշման միջոցով, հրապարակվել է «Official Journal»-ում 1968 թվականի հուլիսի 8-ին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։