Հոդված 409. Դատարանի կողմից գործի լուծումը
Հոդված 409. Դատարանի կողմից գործի լուծումը
«Դատարանը գործը լուծում է իր որոշմամբ, որը կայացվում է խորհրդակցական սենյակում:
Որոշում կայացնելիս դատարանը պետք է լուծի հետևյալ հարցերը.
1) արդյոք տեղի՞ է ունեցել հանրորեն վտանգավոր արարք` նախատեսված քրեական օրենքով,
2) կատարե՞լ է արդյոք այդ արարքն այն անձը, ում վերաբերյալ գործը քննության է առնվում,
3) արդյոք այդ անձը հանրորեն վտանգավոր արարքը կատարել է անմեղսունակ վիճակում,
4) արդյոք տվյալ անձը հանցանք կատարելուց հետո հիվանդացե՞լ է հոգեկան հիվանդությամբ, ինչը նրան զրկել է իր կատարած գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ դրանք կառավարելու հնարավորությունից, և արդյոք այդ հիվանդությունը չի՞ հանդիսանում հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում, ինչը պահանջում է միայն գործով վարույթի կասեցում,
5) անհրաժե՞շտ է արդյոք կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց և հատկապես ինչպիսի՞ն»: