Հոդված 96. Կալանավորումը
Հոդված 96. Կալանավորումը
«Կալանավորումը, որպես խափանման միջոց, կիրառվում է սույն օրենսգրքի 11 հոդվածի պահանջների պահպանմամբ՝ միայն այն հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնց համար օրենքով նախատեսված է պատիժ` մեկ տարուց ավելի ժամկետով ազատազրկման ձևով: Բացառիկ դեպքերում խափանման այդ միջոցը կարող է ընտրվել այնպիսի հանցագործության համար կասկածվողի կամ մեղադրվողի նկատմամբ, որի համար նախատեսված է պատիժ` մեկ տարուց պակաս ժամկետով ազատազրկման ձևով՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում»: