Հոդված 97. Կալանքի տակ պահելու ժամկետները
Հոդված 97. Կալանքի տակ պահելու ժամկետները
«Նախնական քննության ժամանակ կալանքի տակ պահելը չի կարող գերազանցել 2 ամիսը: Նախաքննությունը մինչև երկամսյա ժամկետում ավարտելու անհնարինության դեպքում և խափանման միջոցի փոփոխման կամ վերացման հիմքերի բացակայության դեպքում շրջանային կամ քաղաքային դատախազի կողմից այդ ժամկետը կարող է երկարացվել մինչև 3 ամիս ժամկետով: Ժամկետի հետագա երկարացումը մինչև 6 ամսով կարող է իրականացվել միայն քրեական գործի առանձնահատուկ բարդության դեպքերում` Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի դատախազի կողմից:
Կալանքի տակ պահելու ժամկետը 6 ամսից ավելի կարող է երկարացվել միայն բացառիկ դեպքերում և միայն այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այդպիսի երկարացում կարող է իրականացվել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի կողմից (մինչև մեկ տարի ժամկետով) և Ռուսաստանի
Դաշնության գլխավոր դատախազի կողմից (մինչև 18 ամիս ժամկետով):
Ժամկետի հետագա երկարացում չի թույլատրվում: Կալանքի տակ պահվող մեղադրյալը ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Նախնական քննությամբ ավարտված քրեական գործի նյութերը պետք է ներկայացվեն կալանքի տակ պահվող մեղադրյալին և նրա պաշտպանին` ոչ ուշ, քան մինչև սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված` կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրանալուց 30 օր առաջ: Այն դեպքում, երբ մեղադրյալը չի կարող գործի նյութերին ծանոթանալ մինչև կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրանալը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը, (կամ) Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի դատախազը ... կարող է, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրանալուց 5 օր առաջ, այդ ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդություն հարուցել մարզային, երկրամասային դատարան կամ համապատասխան մակարդակի դատարան:
Դատավորը ոչ ուշ, քան միջնորդությունն ստանալու օրվանից 5 օր հետո, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման մասին` մինչև մեղադրյալի և նրա պաշտպանի` քրեական գործի նյութերին ծանոթանալն ավարտելու և դատախազի կողմից քրեական գործը դատարան ուղարկելու պահը, բայց 6 ամսից ոչ ավելի ժամկետով,
2) քննիչի միջնորդությունը մերժելու և մեղադրյալին կալանքից ազատ արձակելու մասին:
Այդպիսի ընթացակարգի պահպանմամբ` կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը կարող է երկարացվել մեղադրյալի կամ նրա պաշտպանի` գործով նախնական քննությունը շարունակելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու անհրաժեշտության դեպքում:
Եթե դատարանի կողմից գործը նոր քննության վերադարձնելիս մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է, իսկ ըստ գործի հանգամանքների` կալանավորման ձևով խափանման միջոցը չի կարող փոխվել, կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը կատարվում է նախնական քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեկ ամսվա սահմաններում` նրա մոտ գործի ստացման պահից: Նշված ժամկետի հետագա երկարացումը կատարվում է՝ հաշվի առնելով մեղադրյալի` կալանքի տակ գտնվելուց մինչև գործը դատարան ուղարկելու ժամանակը` սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով և սահմաններում:
Սույն հոդվածին համապատասխան կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումն առիթ է կալանքի տակ պահելը դատարան բողոքարկելու և դրա օրինականության ու հիմնավորվածության դատական ստուգման համար` սույն օրենսգրքի համապատասխանաբար 220.1. և 220.2. հոդվածներով նախատեսված կարգով»: