Հոդված 22
Հոդված 22.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք:
2. Ձերբակալելը, կալանավորելը և կալանավայր տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Մինչև դատարանի որոշումն անձը չի կարող ձերբակալված մնալ ավելի, քան 48 ժամ»:
Վարչական օրենսգրքի 19-րդ հոդվածը (տե՛ս` վերը) սահմանում էր, որ ոստիկանությունը կարող է անձին ենթարկել վարչական ձերբակալման՝ վարչական իրավախախտումը կանխելու, անձի ինքնությունը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե դա անհրաժեշտ է և չի կարող կատարվել տեղում, ինչպես նաև արդյունավետ քննություն իրականացնելու կամ վարչական տույժեր կիրառելու նպատակով: 242-րդ հոդվածը մասնավորապես սահմանում էր, որ անձի վարչական ձերբակալման ժամկետը չի կարող գերազանցել երեք ժամը՝ բացառությամբ որոշակի կատեգորիայի իրավախախտների, ներառյալ նրանց, ովքեր չեն ենթարկվել ոստիկանության օրինական կարգադրությանը: Այդպիսի անձինք կարող էին ձերբակալված մնալ այնքան, որքան անհրաժեշտ էր իրենց գործը շրջանային (քաղաքային) դատարանի դատավորի կամ ոստիկանության պետի կողմից լուծելու համար: 240-րդ հոդվածը սահմանում էր ձերբակալման արձանագրությանը ներկայացվող պահանջները:
Դատավորի նշանակած վարչական ձերբակալման բողոքարկում վարչական օրենսգրքով նախատեսված չէր: Համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.