Հոդված 24
Հոդված 24.
«1. Պալատների կողմից ընդունված ցանկացած որոշում պետք է լինի պատճառաբանված: Եթե պալատներում լսումները կազմակերպվում են դռնբաց ընթացակարգով, ապա նման որոշումը պետք է տրվի դռնբաց դատական նիստում:
…
4. Եթե այլ բան նախատեսված չէ, որոշման պատճենը պետք է անհապաղ ուղարկվի մեղադրյալին և դատավարության մյուս մասնակիցներին»:
B. Դատախազությունը
1. Դատարանակազմության մասին օրենքը
250. Խնդրո առարկա իրադարձությունների ժամանակահատվածում Դատարանակազմության մասին օրենքը նախատեսում էր.
Բաժին 4.
«Դատախազության բացառիկ պատասխանատվությունն է օրենքների պահպանումը, բոլոր քրեական արարքների հետապնդումը և քրեական գործերով դատավճիռների կատարման ապահովումը…»
Բաժին 5.
«Դատախազության պաշտոնատար անձինք պետք է հետևեն իրենց պաշտոնական պարտականությունների ընթացքում Միապետի անունից իրավասու մարմնի արած կարգադրություններին»:
Բաժին 5a.
«…գատախազները և վարույթն իրականացնող Դատախազները, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու ընթացքում, զեկուցում են դատախազության այն բաժնի ղեկավարին, որտեղ կատարում են իրենց պարտականությունները»:
2. Քրեական դատավարության օրենսգիրքը
251. Քրեական դատավարության օրենսգրքի՝ գործին առնչվող դրույթները նախատեսում էին.