Հոդված 16. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքերով տարկետում ստանալը
Հոդված 16. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքերով տարկետում ստանալը
«2. Առանձին դեպքերում կառավարությունը որոշում է քաղաքացիների կատեգորիաները և առանձին քաղաքացիներին, որոնց տարկետում է տրվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:»:
Դ. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք (ուժի մեջ է 1991 թվականի հուլիսի 6-ից)
44. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
[Նախաբան]
« ... առաջնորդվելով միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքների և հիմնական ազատությունների սկզբունքներով և հավատարիմ լինելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի դրույթներին ... Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է սույն օրենքը Խղճի ազատության և կրոնական կազմակերպության մասին ... :»: