Հոդված 9. Օրենքի 41-րդ`
Հոդված 9. Օրենքի 41-րդ`
1) հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ապրանքային նշաններում տեղանունն օգտագործվում է միայն նշանի գերիշխող մաս համարվող որևէ բառային նշանի (առևտրային անվանման) զուգակցմամբ:».
2) հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Այս դեպքում, եթե տեղանվամբ նշված ապրանքը որևէ սուբյեկտի կողմից լրացուցիչ վերամշակվում կամ նորից փաթեթավորվում է տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս, ապա դա տնտեսական շրջանառության մեջ է մտցվում` վերամշակման կամ նորից փաթեթավորման վայրի և տվյալ սուբյեկտի անվանման պարտադիր նշմամբ: Հանքային ջրերի համար աշխարհագրական օբյեկտում գտնվող են համարվում նաև տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս գտնվող այն սուբյեկտները, որոնք հանքային ջուրը ստացիոնար խողովակաշարով անմիջականորեն վերցնում են համապատասխան հորատանցքից:».
3) հոդվածի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) հոդվածի 10-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մինչև Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ-ի մտավոր սեփականության իրավունքների առևտրի ասպեկտների մասին (ԹՐԻՓՍ) համաձայնագրի կիրառման թվականը:»: