Հոդված 1
Հոդված 1.
«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մարտի 2000 թվականի, ՀՕ-41, այսուհետ` օրենք) տեքստում «իրավաբանական անձ» և «անհատ ձեռնարկատեր» բառակապակցությունները և դրանց հոլովված ձևերի բոլոր զուգորդումները, ինչպես նաև «իրավաբանական անձինք» և «անհատ ձեռնարկատերեր» բառակապակցությունները և դրանց հոլովված ձևերի բոլոր զուգորդումները համապատասխանաբար փոխարինել «անձ» և «անձինք» բառերի համապատասխան հոլովաձևերով: