Հոդված 2. Օրենքի 4-րդ`
Հոդված 2. Օրենքի 4-րդ`
1) հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Արգելվում է առևտրային գործունեության ընթացքում օգտագործել որևէ նշան, որը Հայաստանի Հանրապետությունում որոշակի ապրանքների նկատմամբ հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի վերարտադրությունը, նմանակումը կամ թարգմանությունն է և շփոթելու աստիճան նման է այդ նշանին, եթե առանց դրա սեփականատիրոջ թույլտվության օգտագործումն իրականացվում է`
ա) նույն կամ նույնատիպ ապրանքների նկատմամբ.
բ) ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, ինչը մոլորեցնելով ստիպում է այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրել, պայմանով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:
Սույն դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ նշանի էական մասն այդպիսի հանրահայտ ապրանքային նշանի վերարտադրությունն է կամ շփոթելու աստիճան դրա նմանակումը:»:
2) հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: