Հոդված 6
Հոդված 6
«1. Միությունը ճանաչում է Եվրոպական Միության 2000թ. դեկտեմբերի 7-ի Հիմնարար իրավունքների խարտիային համահունչ 2007թ. դեկտեմբերի 12-ին Ստրասբուրգում սահմանված իրավունքները, ազատություններն ու սկզբունքները, որոնք ունեն նույն իրավական արժեքը, ինչ որ Պայմանագրերը:
...
3. Հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայով, և որոնք բխում են Մասնակից պետությունների ընդհանուր սահմանադրական ավանդույթներից, սահմանում են Միության իրավունքի համընդհանուր սկզբունքները»:
2. Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագիրը (2009թ. դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած Լիսաբոնի դաշնագրի խմբագրությամբ)
58. Սույն վճռի համար հատուկ նշանակություն ունեցող հարցերը ներկայացված են Միության քաղաքականության և Միության ներքին գործողության հարցերում` Միության գործունեության մասին պայմանագրի 3-րդ մասի V գլխում՝ Ազատության, անվտանգության և արդարության ոլորտը: Այդ գլխի 1-ին բաժնում սահմանված է.
«1. Միությունը հանդիսանում է Մասնակից պետությունների հիմնարար իրավունքների և տարբեր իրավական համակարգերի ու ավանդույթների ազատության, անվտանգության և արդարության տարածք:
2. Այն ... ձևավորում է Մասնակից պետությունների համերաշխության վրա հիմնված ապաստանի տրամադրման, ներգաղթի և արտաքին սահմանների հսկողության ընդհանուր քաղաքականություն, որն արդարացի է այլ երկրների քաղաքացիների նկատմամբ: ...ե
59. V գլխի երկրորդ բաժինը վերաբերում է «սահմանային ստուգումների, ապաստանի տրամադրման և ներգաղթի քաղաքականությանը»: 78-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է.
«Միությունը մշակում է միասնական քաղաքականություն ապաստանի տրամադրման, սուբսիդիար պաշտպանության և ժամանակավոր պաշտպանության հարցերում, որը միտված է միջազգային պաշտպանության կարիք ունեցող այլ պետության ցանկացած քաղաքացուն համապատասխան կարգավիճակի տրամադրմանը և non-refoulement սկզբունքի պահպանման ապահովմանը: Այս քաղաքականությունը պետք է համահունչ լինի Ժնևի կոնվենցիայի ... և այլ համապատասխան միջազգային պայմանագրերի հետ»:
60. 78-րդ հոդվածի 2-րդ կետը, inter alia, սահմանում է, որ Միության օրենսդիր մարմինները պետք է ընդունեն ապաստանի և սուբսիդիար պաշտպանության միասնական համակարգ, ինչպես նաև ապաստանի հայցի քննության համար պատասխանատու պետությանը որոշելու համար չափանիշներ և մեխանիզմներ:
3. Եվրոպական Միության հիմնարար իրավունքների խարտիան
61. Հիմնարար իրավունքների խարտիան, որը Լիսաբոնի պայմանագրի ուժի մտնելու պահից դարձել է Եվրոպական Միության առաջնային իրավունքի մասը, սահմանում է ապաստանի տրամադրման իրավունքը երաշխավորող հետևյալ հստակ դրույթը.