Հոդված 169.6. Աշխատողին անվանաքարտով չապահովելը
Հոդված 169.6 . Աշխատողին անվանաքարտով չապահովելը
Առևտրի և սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտի կողմից աշխատողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` անվանաքարտով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` անվանաքարտով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար: