Հոդված 169.8. Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը
Հոդված 169.8 . Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը
Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն երկու անգամ օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված և չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:»: