Հոդված 169.5. Չձևակերպված աշխատող պահելը
Հոդված 169.5 . Չձևակերպված աշխատող պահելը
Կազմակերպությունում առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու աշխատող պահելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար:
Նույն խախտումը վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար: