Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 169.1 -րդ հոդվածի տեքստում 170.2 -րդ, 170.4 -րդ, 170.6 -րդ հոդվածների տեքստում և վերնագրում «կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմիններ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ» բառերով, 170.3 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «պետական սոցիալական ապահովագրության մուծումները» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերով, 182.1 -րդ հոդվածի վերնագրում և տեքստում «կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների» բառերով: