Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 7. Նպատակներ և սկզբունքներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Նպատակներ և սկզբունքներ

24. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 33-37-րդ կետերը:

25. 2017 թվականի ՀՀ կառավարության որոշմամբ համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձևավորվել է ազգային փոքրամասնությունների մեկ խոշորացված համայնք՝ Ալագյազը, որի կազմի մեջ ընդգրկվել են Ալագյազ, Ավշեն, Սադունց, Ճարճակիս, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա-Թազա, Կանիաշիր, Սիփան և Միջնատուն բնակավայրերը:

ՀՀ Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունները հիմնականում բնակեցված են գյուղական համայնքներում, սակայն քաղաքներում ևս ապրում են ռուսներ, եզդիներ և ուկրաինացիներ: Մարզի ամենամեծ եզդիական համայնքը Նալբանդյանն է: Այստեղ ապրում է շուրջ 800 եզդի: Ֆերիկ գյուղում ապրում 1 476 եզդի:

Եզդիները մեծ թիվ են կազմում նաև Արտաշար գյուղում (637): Գեղարքունիք - ՀՀ Գեղարքունիքի մարզի 57 համայնքներում 2019 թվականի ապրիլ ամսվա տվյալներով բնակվում են 605 եզդի, ռուս, ասորի, քուրդ, հույն, ուկրաինացի և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 605-ից 389-ը բնակվում են մարզի քաղաքային, իսկ 216-ը՝ գյուղական համայնքներում:

Շիրակի մարզում եզդիները բնակվում են գյուղական բնակավայրերում՝ հանդիսանալով խառը բնակչության մի մասը: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ազատանում բնակվում է 260 եզդի (համայնքում հաշվառված բնակչության 4.9%), Հացիկում՝ 47 (գյուղում հաշվառված բնակչության 4.6%), Կրաշենում՝ 17 (գյուղում հաշվառված բնակչության 6.8%), ովքեր կազմում են մարզում հաշվառված բնակչության 0.11%-ը:

Համայնքի վարչական սահմանների փոփոխություններ վերջին տարիներին չեն կատարվել, իսկ առկա վարչական և աշխարհագրական սահմանները չեն խոչընդոտում եզդիերեն լեզվի զարգացմանը: Ընդհանուր առմամբ 2016-2017 թթ. ընթացքում մարզում համայնքների խոշորացման սկզբունքով ստեղծված Ախուրյան, Արփի, Աշոցք, Անի համայնքներում ևս չկան փոքրամասնության լեզվի զարգացման խոչընդոտներ:

2011թ. մարդահամարի տվյալներով՝ ասորիների գերակշիռ մեծամասնությունը տեղակայված է Արարատի մարզում ՝ 1625 մարդ (58.7%):

Ասորիները բնակեցված են Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում: Այս գյուղում ապրում է 70 ասորի:

Ասորիներով բնակեցված Կոտայքի մարզի Արզնի համայնքը չի միավորվել որևէ այլ համայնքի հետ, քանի որ վերջինիս հարևանությամբ առկա են միայն հայաբնակ համայնքներ և այդ համայնքների հետ միավորումը կփոփոխեր նորաստեղծ համայնքում ասորի բնակչության կառուցվածքը:

Լոռու մարզում 2011թ. մարդահամարի տվյալներով բնակվում են 3152 ռուս, 360 հույն, 652 եզդի՝ նրանց գերակշիռ մասը՝ Տաշիրի, Թումանյանի և Գուգարքի տարածաշրջաններում: Վերջին տասնամյակում տարածաշրջանում սկիզբ առած էթնիկական տեղաշարժերի հետևանքով մարզից արտագաղթել են նաև մեծ թվով այլազգի բնակիչներ։

Տավուշի մարզում ազգային փոքրամասնություններով հավաք (կոմպակտ) բնակեցված բնակավայրեր չկան: Միայն Դիլիջան քաղաքում ձևավորված է ռուսների (մոլոկանների) համայնք, որն ունի 215 տնտեսություն` 563 բնակչով։

Մարզի տարբեր համայնքներում ոչ հավաք ձևով բնակվում են այլ ազգերի 936 ներկայացուցիչներ, որոնց մեծ մասը` 705, ռուսներ են, որոնց շփման հիմնական լեզուն հայերենն է:

Հայաստանի Հանրապետությունում վարչատարածքային բարեփոխումները նախատեսվում է շարունակել 2019-2020 թվականներին: Այդ ընթացքում կառավարությունը հավատարիմ է մնալու ազգային փոքրամասնություններին պատկանող անձանցով բնակեցված համայնքների նկատմամբ մինչ այժմ որդեգրած քաղաքականությանը:

26. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն` ավագանին որոշում է ընդունում փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ:

Համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ որոշում ընդունելու ավագանու լիազորությունը սահմանված է օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով:

Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի դպրոցի դասարաններից մեկը, որտեղ սովորել է 2016 թ. Ապրիլյան քառօրյայի պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը, անվանակոչվել է հերոսի անունով:

Արմավիրի մարզի Ֆերիկի հիմնական դպրոցն անվանակոչվել է ազգությամբ եզդի նախկին տնօրեն, գրող Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անունով:

Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Պրիվոլնոյե համայնքներում բնակավայրերի անվանումների ցուցանակները և՛ հայերեն են, և՛ ռուսերեն:

Կողես և Յաղդան համայնքներում հույների մեծ մասը հեռացել է, մնացել են այն հույները, որոնք ամուսնացել են հայերի հետ և բավարար տիրապետում են հայերենին: Համայնքի ղեկավարին առաջարկվել է տեղադրել նաև հունարեն ցուցանակներ, սակայն վերջինս, հաշվի առնելով վերոգրյալը, դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

Կոտայքի մարզի Զովունի, Նոր Գեղի, Արզնի, Քանաքեռավան բնակավայրերի մուտքերի մոտ ազգային փոքրամասնությունների լեզուներով տեղադրվել են տեղագրական ցուցանակներ:

27. Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն աջակցելու նպատակով ուսումնական ծրագրեր ստեղծելուց, դասագրքեր հրատարակելուց, մանկավարժական կադրեր պատրաստելուց բացի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացվում էթնիկ համայնքների հասարակական կազմակերպություններին` նրանց կողմից հրատարակվող պարբերական մամուլի տպագրման գործընթացը խրախուսելու համար: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն աջակցություն է ցուցաբերում ազգային 11 փոքրամասնությունների լեզուներով հրատարակմանը՝ լույս է տեսել 13 մամուլ և 1 ամսագիր: Հայաստանի հանրային ռադիոն ամեն օր իրականացնում է հեռարձակում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով` եզդիերեն, քրդերեն, ռուսերեն, ասորերեն, հունարեն: Ազգային փոքրամասնությունների լեզուներով, բացի հիմնական լրատվական թողարկումներից, լինում են նաև պատմամշակութային, ազգագրական թեմաներով հաղորդումներ: Հայաստանի Հանրապետության օրենքների կարևոր մասը թարգմանված է և շարունակվում է թարգմանվել ռուսերեն:

28. Ազգային փոքրամասնությունների կողմից վերջին 5 տարվա ընթացքում ակտիվ իրականացվում են գրահրատարակչական ծրագրեր: 2015 թ. հրատարակվել է քուրդ հրապարակախոս Ամարիկե Սարդարի «Կարոտ» վեպը՝ քրդերենով, ռուս հեղինակ Ալեքսանդր Պորյադոչնիի «Արծաթե թելը» ռուսերեն վեպը թարգմանվել է հայերեն: 2016 թ. հրատարակվել են Մռազե Ջամալի «Լեռների ծիածանը» պատմվածքների ժողովածուն (եզդիերեն) և հույն հեղինակ Ն. Նիկոլաիդի ու համահեղինակ Ա. Խուրշուդյանի «Սակկիլարի» գիրքը: 2017 թվականին հրատարակվել են եզդի հեղինակ Ամո Շառոյանի «Շանգալի ցավը» արձակ ժողովածուն և Ալիխանե Մամեի քրդերեն «Բանաստեղծությունները», 2018 թվականին՝ տարբեր եզդի հեղինակների «Եզդիական հեքիաթներ» ժողովածուն: Աղյուսակ 1-4:

29. Հայաստանի ազգային գրադարանում 2015-2018 թթ. առկա է ազգային փոքրամասնությունների լեզուներով գրականություն. ռուսերենով՝ 1.609144 միավոր դասագիրք, գեղարվեստական, կրոնական, լեզվաբանական, փիլիսոփայական, արվեստին, պատմությանը, բնական գիտություններին վերաբերող գրքեր, եզդիերենով՝ 29 միավոր, ասորերեն՝ 5 միավոր, քրդերեն՝ 672 միավոր, ուկրաիներեն՝ 654 միավոր, հունարեն՝ 1042 միավոր, վրացերեն՝ 5150 միավոր, պարսկերեն՝ 2251 միավոր դասագիրք: Ընթերցողների թիվը նշված տարիների ընթացքում կազմել է շուրջ 1000 մարդ: Ընթերցվում է հիմնականում ռուսերեն (դասագիրք, գեղարվեստական գրականություն, կրոնական գրականություն, արվեստ, պատմություն, լեզվաբանություն, փիլիսոփայություն, բնական գիտություններ): Փոքրամասնություն կազմող ազգերից Հայաստանի ազգային գրադարանում գրանցված են 2 եզդի, 25 քուրդ, 3 ասորի ընթերցող:

Աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների լեզուներով մամուլի, գրականության հրատարակման և մամուլի էջերի թվայնացման գործընթացի շարունակականության ապահովմանը:

Հայաստանի ազգային գրադարանի կողմից իրականացվող թվայնացման գործընթացի առաջնահերթություններից է ազգային փոքրամասնությունների լեզուներով մամուլի և գրականության թվայնացումը: «Հայ մամուլ» շտեմարանում ազգային փոքրամասնությունների հրատարակած բոլոր պարբերականները գրառված են, իսկ հինգ պարբերականների` Էզդիխանա, Ե., 2001 (եզդիերեն), Ռյա Թազա, Ե. 1930 (քրդերեն), Գոլոս Արմենիի, Ե. 1991 (ռուսերեն), Մագեն Դավիդ. Маген Давид, Ереван, 2002 (եբրայերեն, հայերեն), Պոկա մի ժիվի. Pցki my żyjemy, Ե., 2003 (լեհերեն) թվային տարբերակները տեղադրված են:

30. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 43-44-րդ կետերը:

31. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների մշակույթների զարգացման նպատակով հատկացված և կահավորված Ազգությունների մշակույթի կենտրոնը հնարավորություն է ընձեռում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցմանը, օգտագործմանն ու զարգացմանը: Այդ տարածքից կարող են օգտվել Հայաստանի բոլոր էթնիկ համայնքները:

32. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 46 կետը:

33. Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով գրավոր խոսքի գործածումը հեշտացնելու համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ համապատասխան լեզուներով:

Հայ-իսրայելական մշակութային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածմանն ու պահպանմանը նպաստելու նպատակով 2017թ. ԳՀայաստանի պետական ֆիլհարմոնիագ ՊՈԱԿ-ում իրականացվել ենՀայաստանում հրեական ԳՄագեն Դավիթգ թերթի լույսընծայման 30-ամյակին նվիրված ծրագիրը և ԳՈւկրաինագ Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիագ ՀԿ-ի, ԳԴնիպրոգ համույթի ստեղծման, ԳԴնիպրո-Սլավուտիչգ թերթի լույսընծայման 20-ամյակին նվիրված միջոցառումները:

2015-2018 թվականներին իրականացվել են ՀՀ պետական բյուջեով նախատեսված և ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում հաստատված ամենամյա դրամաշնորհային ծրագրեր:

ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` մշակույթի տարբեր ոլորտներում ընդգրկման և մասնակցության նպատակով կազմակերպվել են նաև նրանց ազգագրությունն ու ժամանակակից արվեստը ներկայացնող ցուցահանդեսներ, համերգներ, փառատոներ: Աղյուսակ 1-1:

34. Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում ամեն տարի կազմակերպվում է «Տարբեր ազգերի երգեր ու պարեր» փառատոնը, որին մասնակցում են տարբեր ազգային փոքրամասնությունների պարային խմբեր, մեներգիչներ:

35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի «Մշակույթ» բաժնի «Ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնության պահպանման և մշակույթի լիարժեք դրսևորման նպատակով» կետի նպատակն է լրացուցիչ պայմաններ ստեղծել ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթի ներկայացման համար, աջակցել ազգային փոքրամասնությունների լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակմանը:

36. Աշխատանքներ են տարվում ազգային փոքրամասնությունների ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի գրանցման և ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկերում ներառման ուղղությամբ: 2015-2017 թվականներին Գյումրիում իրականացվել է «Հացի փառատոն» միջոցառումը, որին մասնակցել են նաև ազգային փոքրամասնությունները՝ ներկայացնելով ազգային հացատեսակներն ու տարազները: Այդ ամենը միաժամանակ նպաստում է ազգային փոքրամասնությունների միջև կապերի պահպանմանն ու զարգացմանը, արդյունավետ լեզվական հաղորդակցմանն ու փոխըմբռնմանը:

37. Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված գործում են 11 էթնիկ համայնքների 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց աշխատանքների մի մասն ուղղված է նաև իրենց մայրենի լեզուների պահպանությանն ու զարգացմանը: Ասորական, եզդիական, ռուսական, հունական, քրդական էթնիկ համայնքներից բացի, ակտիվորեն գործում են ուկրաինական, հրեական, լեհական, վրացական, բելառուսական, գերմանական էթնիկ համայնքների հասարակական կազմակերպությունները: Հայաստանում գործում են ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների միություններ, ասոցիացիաներ, որոնք միավորում են տարբեր էթնիկ համայնքների հասարակական կազմակերպությունները:

Այս համատեքստում պետք է նշենք նաև, որ 2018թ. օգոստոսին ՀՀ վարչապետի աշխատակազմ է դիմել նորաստեղծ «Պատմական Աղվանքի ուդի ժողովրդի վերածնունդ» ՀԿ նախագահը՝ կազմակերպության ճանաչողական բնույթի միջոցառման կազմակերպմանը աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանում բնակվող ուդիներին ազգային փոքրամասնության կարգավիճակ տալու առաջարկով: Դիմումն ուղղվել է համապատասխան գերատեսչություններ, ինչի արդյունքում Մշակույթի նախարարության կողմից կազմակերպությանը տրամադրվել է ֆինանսական օժանդակություն՝ միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Միջոցառումն իրականացվել է 2018թ. աշնանը Բագրատաշենում, որտեղ բնակվում են որոշակի քանակությամբ ուդիներ: Հրավիրվել և մասնակցել են նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է ուդիներին ազգային փոքրամասնության կարգավիճակ տալուն, ապա դրա համար անհրաժեշտ են համապատասխան համոզիչ հիմնավորումներ, որոնք առայժմ առկա չեն, իսկ վիճակագրական ծառայության կողմից տրամադրած տեղեկության համաձայն 2001թ. մարդահամարին իրենց ուդիներ համարած անձանց թիվը եղել է փոքրաթիվ, այդ իսկ նկատառումով այն չի հրապարակվել, հետևաբար նաև չի ներառվել 2011թ. մարդահամարի հարցաթերթում թվարկված ազգությունների ցանկում (2011թ. մարդահամարի հարցաթերթում ազգային կազմի վերաբերյալ հարցադրումը կրում էր կամավոր բնույթ՝ հնարավորություն ընձեռելով պատասխանողին հրաժարվել այդ հարցին պատասխանելուց):

38. 2019թ. մայիսի 3-ին ուժի մեջ է մտել ՀՀ վարչապետի որոշումը՝ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ստեղծման և խորհրդի կազմը հաստատելու մասին:

Այդ որոշման համաձայն նոր Խորհուրդը գործում է վարչապետի գլխավոր խորհրդականին առընթեր, իսկ խորհրդի գործունեության կազմակերպչական տեխնիկական ապահովումն իրականացնում է վարչապետի աշխատակազմը՝ համապատասխան ստորաբաժանման միջոցով։

Նույն որոշմամբ հաստատվել է նաև խորհրդի անդամների կազմը:

Խորհրդի կազմը, անդամների ընտրության կարգը, գործառույթներն ու նպատակները մնացել են անփոփոխ: Բացի այդ, ինչպես նախկինում, այնպես էլ 2018թ. ապրիլից ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու արդյունքում՝ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդը շարունակում է գործել երկրի ղեկավարին, այսինքն՝ ՀՀ վարչապետին առընթեր և ամենաբարձր մակարդակով պետական հոգածության ներքո գտնվել։

Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդն իր անդրանիկ նիստում:

Պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի չափով գումարի բաշխման մեխանիզմը քննարկվելու և հաստատվելու է խորհրդի անդրանիկ նիստում:

2019թ. մայիսի 17-ին կայացած խորհրդի նիստում հաստատվել է խորհրդի աշխատակարգը, ինչպես նաև որոշվել է՝

1) պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամից 9 մլն դրամը հավասարապես բաշխել խորհրդում 11 ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող կազմակերպությունների միջև, իսկ 1 մլն դրամը փոխանցել կազմակերպություններից մեկին, այն է. «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին՝ Խորհրդի միասնական ծրագրերի իրականացման համար.

2) 20 մլն դրամի մյուս 10 մլն դրամը բաշխել համաձայն ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների կողմից (ընդ որում նաև խորհրդի անդամ չհանդիսացող) նախապես ներկայացված և Խորհրդում հաստատված ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղղված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի՝ ազգային-պետական կառույցներ չունեցող և (կամ) մեծաթիվ համայնքներ (եզդիական, ասորական, քրդական) ներկայացնող կազմակերպությունների կարիքների առաջնահերթ բավարարմամբ.

3) գումարել արտահերթ նիստ 2019թ. մայիսի 21-ին ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի քննարկման և հաստատման համար:

39. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 674-Ն որոշմամբ հաստատված՝ 2011թ. ՀՀ մարդահամարի ծրագրի (հարցաշարի) համաձայն՝ տնային տնտեսության անդամների ազգության, մայրենի և այլ լեզուներ տիրապետելու վերաբերյալ հարցերն իրենց բնույթով եղել են «փակ», այսինքն հարցաթերթում հնարավոր պատասխանների ցանկն առաջարկված է եղել: Ազգության հարցի հնարավոր պատասխանների ցանկում ներառված են եղել՝ «հայ, եզդի, ռուս, ասորի, հույն, ուկրաինացի, քուրդ, լեհ, բելառուս, վրացի, հրեա, գերմանացի, պարսիկ, այլ ազգություն», իսկ մայրենի և այլ լեզուներ տիրապետելու հարցերինը՝ «հայերեն, եզդիերեն, ռուսերեն, ասորերեն, հունարեն, ուկրաիներեն, քրդերեն, լեհերեն, բելառուսերեն, վրացերեն, եբրայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, այլ լեզու» տարբերակները: Ըստ ՀՀ 2001 թ. մարդահամարի արդյունքների՝ երկրի բնակչության 2,1 տոկոսն են կազմել ազգային փոքրամասնությունները, իսկ 2011թ.` 1.9 տոկոսը: Ընդ որում, նրանցից 0,1 տոկոսը խմբավորվել են այլ ազգությունների թվաքանակում, առանձին ազգությունների փոքրաթիվ լինելու հանգամանքով պայմանավորված, և այդ տվյալները հրապարակման ենթակա չեն եղել, որպեսզի պահպանվի անհատական տվյալների գաղտնիությունը՝ համաձայն «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի (ուժը կորցրած է ճանաչվել 09.04.2018թ-ից «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, որի 7-րդ գլխով սահմանվում են վիճակագրական գաղտնիության վերաբերյալ դրույթները:

Ազգային փոքրամասնությունների մեծ մասի լեզուներով համակարգված ուսումնական ծրագրեր անհնար է իրականացնել թե՛ լեզվի կրողների փոքրաթվության, թե՛ Հայաստանի տարածքում նրանց ոչ հավաք ապրելու հետևանքով, ինչպես նաև որոշ լեզուների հանդեպ նվազ պահանջարկի կամ պահանջարկի բացակայության պատճառով: 2011 թվականին իրականացված մարդահամարի տվյալներով Հայաստանում ազգային փոքրամասնությունների ընդհանուր թիվը կազմել է 57053 (2001թ.՝ 67657) մարդ: Նրանց մեծամասնությունը՝ 35308 մարդ կազմել են եզդիները (2001թ.` 40.620 մարդ, կամ Հայաստանի ոչ հայազգի բնակչության մոտ 62 տոկոսը): Հայաստանի Հանրապետության բնակչության ազգային կազմը 2001 և 2011 թվականների մարդահամարների տվյալներով ներկայացվում է ստորև՝ աղյուսակում: Աղյուսակ 2-1:

ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման համաձայն, հերթական մարդահամարը ՀՀ-ում կանցկացվի 2020թ. հոկտեմբերի 18-27-ը, իսկ փորձնական մարդահամարը՝ 2019թ. հոկտեմբերի 3-12-ը, երկրի բնակչության մեկ տոկոսն ընդգրկող՝ մեկ քաղաքային և 4 գյուղական բնակավայրերում (Շիրակի և Կոտայքի մարզեր): Ընդ որում, առաջին անգամ ՀՀ-ում մարդահամարը կանցկացվի բնակչության պետական ռեգիստրի տվյալների կիրառությամբ, իսկ լրացուցիչ բնութագրիչների մասին տվյալները կհավաքագրվեն՝ 25 տոկոս ընտրանքային հարցումներով: Ներկայացված են նաև վարչական գրանցումներով՝ ծննդյան և մահվան դեպքերի, ինչպես նաև բնակչության վարչական տեղաշարժերի բաշխումն ըստ ազգային պատկանելության: Աղյուսակ 2-2:

Այնուամենայնիվ, ազգային փոքրամասնությունների լեզուների մեծ մասն այս կամ այն ձևով ու չափով դասավանդվում է տարբեր մակարդակների կրթական հաստատություններում: Օրինակ՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և ռուս զինվորների երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար պետության ջանքերի շնորհիվ Շիրակի մարզի Գյումրու թիվ 4 մանկապարտեզում գործում է ռուսական խմբակ, 2006 թվականին «Երևանի սննդի արդյունաբերության պետական քոլեջը» վերանվանվեց «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ», որտեղ անցկացվում են նաև հունարենի դասընթացներ:

40. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 56-58-րդ կետերը:

41. Սկսած 2007 թվականից` Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականին կից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում ներկայացված կազմակերպությունների առաջադրմամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջնորդությամբ յուրաքանչյուր ուսումնական տարում արտամրցութային տեղեր են տրամադրվել եզդիական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներին` Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետում ուսանելու համար: 2010 թվականից սկսած` այդ արտոնություններից հնարավորություն ունեն օգտվել նաև մյուս ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչները, որոնց առաջադրում են Խորհրդում համապատասխան համայնքները ներկայացնող կազմակերպությունները և որոնք ցանկություն են հայտնում սովորելու բարձրագույն ուսումնական հաստատությունների մշակույթի և լեզվի հետ առնչվող բաժիններում` ազգային մշակույթն ու լեզուն զարգացնելու նպատակով:

Հետագայում Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի միջնորդությամբ այդ ուսանողների համար ուսման վարձի ամբողջական կամ մասնակի զեղչեր են կիրառվում:

42. Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ինչպես եզդի ուսանողների ուսման, այնպես էլ եզդիական համայնքը ներկայացնող երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջարկված մշակութային ծրագրերի իրականացման համար:

Յուրաքանչյուր տարի ազգային փոքրամասնության համայնքի ղեկավարի միջնորդագրի հիման վրա համապատասխան մասնագիտությունների մրցութային քննություններից դրական միավորներ ստացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդների բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հարցը քննարկվում է ՀՀ բուհերի ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում:

Դրական միավորներ ստացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդների համար պահուստային տեղերից հատկացվում են անվճար ուսուցման տեղեր:

Աղյուսակ 1-ում ներկայացված է տեղեկատվություն՝ 2007-2016թթ. ընթացքում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին հատկացված անվճար ուսուցման տեղերի թվաքանակի վերաբերյալ: Աղյուսակ 4-1:

2017 և 2018 թվականներին ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ազգային փոքրամասնության համայնքների ղեկավարների կողմից համապատասխան միջնորդագիր չի ստացել:

Աղյուսակ 2-ում ներկայացված է տեղեկատվություն՝ 2018 թվականի դրությամբ ՀՀ բուհերում սովորող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վերաբերյալ: Աղյուսակ 3:

Հետբուհական կրթական ծրագրով սովորում են ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներ, նրանցից 3-ը (ասորական, եզդիական և ուկրաինական համայնքներից) սովորում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, եզդիական համայնքի ևս մեկ ներկայացուցիչ սովորում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:

43. Բոլոր համապատասխան փուլերում ազգային փոքրամասնությունների լեզուների դասավանդումը և ուսուցումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է շարունակական ծրագրեր, որոնք նպաստում են ազգային փոքրամասնությունների կրթության արդյունավետ կազմակերպմանը: Սակայն ձեռնարկվող քայլերն արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ցանկություն հայտնեն օգտվելու ստեղծվող հնարավորություններից:

44. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 62-65-րդ կետերը:

45. Ինչպես ներկայացվել է 3-րդ և 4-րդ զեկույցներում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածն ի թիվս այլ հատկանիշների` սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման և այլն, առանձին նշում է նաև լեզվի և ազգային փոքրամասնությանը պատկանելության հանգամանքով պայմանավորված խտրականության արգելման մասին: Սահմանադրության 56-րդ հոդվածը հաստատում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք»:

Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հոդվածներով:

Վերոնշյալ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաuտանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների uտեղծմանը»:

Նույն՝ ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածը յուրաքանչյուրի համար երաշխավորում է` Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, 6-րդ հոդվածը` մշակութային արժեք է համարում նաև լեզուները, ազգային ավանդույթները և սովորույթները, աշխարհագրական տեղանունները:

46. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 67-68-րդ կետերը:

47. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 69-72-րդ կետերը:

48. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ և ՀՀ 3-րդ զեկույցների 73-րդ կետերը:

49. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 74-րդ կետը:

50. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 76-րդ կետը և ՀՀ 4-րդ զեկույցի 77-78-րդ կետերը:

51. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 79-80-րդ կետերը:

Մաս 2

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ներկայացրած 4-րդ զեկույցից հետո ձեռնարկված միջոցները և իրականացված ծրագրերը: Ձեռնարկված քայլերը` ըստ հոդվածների

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։