Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Կրթություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Կրթություն

52. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը»: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության ազգային փոքրամաuնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ առնված լեզուները կրող ազգային փոքրամասնությունների համայնքներին տարրական կրթությունը հասանելի և մատչելի է էթնիկ լեզուներով: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից մշակվել է Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) ուսումնական պլանը՝ համաձայն որի պետական բաղադրիչի ուսումնական առարկաների ցանկում ընդգրկված ազգային փոքրամասնությունների «Մայրենի լեզու և գրականություն» առարկայի ուսուցման համար ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվին և գրականությանը, ինչպես նախորդ ուսումնական տարիներին, այնպես էլ 2016-2018թթ., 1-12-րդ դասարաններում հատկացված է շաբաթական 41 դասաժամ՝ նրանց համար գործող ուսումնական ծրագրերին համապատասխան։ Բացի այդ, խառը բնակության վայրերում, որտեղ ազգային փոքրամասնությունների թիվը փոքր է, նախատեսված է նաև լեզվի ֆակուլտատիվ ուսուցման հնարավորություն:

53. «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումն ապահովում են տեղական ինքնակառավարման մարմինները: Նախադպրոցական հաստատությունների աշխատանքների կազմակերպումն ուղղակիորեն կախված է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական հնարավորություններից: 2008-2015 թվականների նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված տարածքներում մանկապարտեզների ցանցի ընդլայնմանը: Արդյունավետ կրթական ծառայությունների ներդրման միջոցով նպատակ էր դրվել մինչև 2015 թվականն ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի: Առաջնայնությունը տրվել էր այն համայնքներին, որտեղ ազգային փոքրամասնությունները մեծ թիվ են կազմում, կամ որտեղ նախադպրոցական ուսումնական հաստատություններ չեն գործում: Աղյուսակ 5:

54. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանի երեխաների խմբերի խտության վերաբերյալ աղյուսակում ազգային փոքրամասնությունների երեխաների համար նախատեսված է թերկոմպլեկտավորված համակազմով խմբերի գործարկման հնարավորությունը: Այսպես, եթե հանրապետության նախադպրոցական հաստատությունների խմբերում երեխաների թիվը սահմանված է 25-30, ապա ազգային փոքրամասնություններով երեխաների խմբերի գործարկումը թույլատրվում է 8-10 երեխայի դեպքում։ Սակայն, հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների քիչ թվակազմը, և՛ մարզերում, և՛ Երևան քաղաքում (ընդգրկվածությունը տարբեր վարչական շրջաններում) առանձնացված խմբերի գործարկում չի իրականացվում։

55. Արագածոտնի մարզում 2016թ. վերահրատարակվել է «Եզդիերեն» 1-12-րդ դասարանների դասագրքերը: Արարատի մարզում 100-ական օրինակով դպրոցներին են տրամադրվել «Եզդիերեն այբբենարան», 5-11-րդ դասարանների «Եզդիերեն լեզու» և «Եզդիերեն գրականություն», 10-11-րդ դասարանների «Եզդիերեն» դասագրքեր: Արմավիրի մարզում, համագործակցելով Հայաստանի փոքրամասնությունների ազգային կառույցների հետ, ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար կազմակերպվում է ազգային լեզվի ուսուցում մարզի այն համայնքների հանրակրթական դպրոցներում, որտեղ կան ազգային փոքրամասնությունների համայնքներ: Մարզի 21 դպրոցներում ուսուցանվում է եզդիերեն, ևս մեկ դպրոցում՝ ասորերեն: Դասընթացներում ընդհանուր թվով ներգրավված է 1133 երեխա, բոլոր աշակերտներն ապահովված են դասագրքերով: Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակվող ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդի երեխաների համար համայնքի միջնակարգ դպրոցում ուսուցանվում է եզդիերեն: Դասավանդող ուսուցիչն աշխատում է շաբաթական 6 դասաժամ ծանրաբեռնվածությամբ և վարձատրվում սահմանված դրույքաչափով: Ուսուցումն իրականացվում է եզդիերեն դասագրքերով, որոնք թարմացվել և վերահրատարակվել են 2018 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով՝ «Հյուսիսային մարզերի եզդիներ միավորում» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Արագածոտնի մարզի համար վերահրատարակվել են եզդիերենի և քրդերենի դասագրքերը:

Կոտայքի մարզում բնակվող ասորիները (Արզնի) և եզդիները (Զովունի) ակտիվորեն մասնակցել են «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության ամենամյա փառատոնին և մայրենի լեզվով ներկայացրել իրենց ազգային հեքիաթները:

Շիրակի մարզում գործում է հունական համայնքի կիրակնօրյա դպրոց, հունարենի ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երեք անգամ՝ շաբաթ, կիրակի և չորեքշաբթի օրերին: Աղյուսակ 4-2:

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ և Կանադայի դեսպանատների ֆինանսավորմամբ 2018-2019 թվականներին իրականացրեց «Եզդի կանանց/աղջիկների կրթության իրավունքի խթանում» և «Եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի պաշտպանությունն Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակչության իրազեկության բարձրացման և ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրերը, որոնց նպատակն էր նպաստել եզդի կանանց և աղջիկների կրթության իրավունքի իրականացմանը, ուժեղացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթական դպրոցներում 2019թ. դրությամբ սովորում է ազգությամբ եզդի 418 աշակերտ, քուրդ՝ 4, ասորի՝ 11, ռուս՝ 344, հույն՝ 16, ուկրաինացի՝ 14, հրեա՝ 4, այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ՝ 86 աշակերտ:

Կարևորվել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար դպրոցներում ուսումնական բազայի բարելավման և կադրերի մասնագիտական զարգացման գործընթացները: 2018-2019 ուստարվա համար պատվիրվել է «Խոսիր ասորերեն» (1-ին դասարան), «Խոսիր և գրիր ասորերեն» (2-րդ դասարան), «Ալափ–Բիթ» (3-րդ» դասարան), Քրդերեն (1, 4, 5, 6-րդ դասարան) «Եզդիերեն»՝ (1-4-րդ, 11-րդ, 12-րդ դասարան) դասագրքերը: Հանրակրթական դպրոցներում ազգային փոքրամասնությունների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ (եզդիերենի 3 ուսուցիչ՝ 2018թ., ասորերենի 2 ուսուցիչ՝ 2017թ.):

«Ազգային փոքրամասնությունների երեխաների համար որակյալ կրթություն ստանալու հնարավորության ընդլայնման շրջանակում 2017 թվականից Երևանի քաղաքապետարանի NN 66, 107, 136 դպրոցներում գործում են եզդիերենի անվճար խմբակներ: Խմբակներում ընդգրկված է I-XII դասարանների ազգությամբ եզդի 47 աշակերտ:

56. Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցում «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում հիմնադրվել է նախակրթարան, որտեղ հաճախում են նաև ազգային փոքրամասնությունների 4-5 տարեկան երեխաներ:

Շիրակի մարզի նախադպրոցական կրթության բնագավառում «Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրով իրականացվում է մարզի հանրակրթական դպրոցներում գործող 74 նախակրթարանների գործունեությունը, այստեղ հաճախում է 1003 երեխա: Մարզի Ազատան համայնքի հանրակրթական դպրոցի նախակրթարան հաճախում է 1 եզդի երեխա:

Մյուս մարզերում ազգային փոքրամասնությունների դպրոցական շենքերում նախադպրոցական կրթական օջախներ չկան:

Երևանի ենթակայության մանկապարտեզներում, որպես լրացուցիչ կրթական ծառայություն, իրականացվում է ռուսերենի և անգլերենի ուսուցում: Երեխաները նշված գործընթացին մասնակցում են ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ և ընտրությամբ։

57. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 90-րդ կետը:

58. Տարրական կրթության շրջանակներում ապահովվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը` որպես ուսումնական ծրագրի անբաժանելի մաս, և այդ ուսուցումը կազմակերպվում է նույնիսկ աշակերտների անբավարար թվի դեպքում: Եզդիների և քրդերի բնակության վայրերում գյուղական դպրոցներում եզդիերենի և քրդերենի ուսուցումը տարրական դասարաններում իրականացվում է համապատասխան մասնագետի առկայության դեպքում` անկախ սովորող երեխաների թվից: Ասորերենի ուսուցումը տարրական դասարաններում իրականացվում է Վերին Դվին, Դիմիտրով, Արզնի, Նոր Արտագերս գյուղերի միջնակարգ դպրոցների, Երևանի Պուշկինի անվան N 8 հիմնական դպրոցի տարրական դասարաններում և Ա. Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոցում` նույնիսկ 2-3 երեխայի մասնակցության դեպքում:

59. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից համապատասխան առարկայական ծրագրերի հիման վրա 2002 թվականին հրատարակվել է քրդերենի «Զմանեդե» այբբենարանը: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ հրատարակվել են քրդերենի «Այբբենարանը» (2009թ.), քրդերենի Մայրենի լեզվի 2-րդ, 3-րդ, 4-րդ (2012թ.) և 5-րդ (2014թ.) դասարանների դասագրքերը: 2014թ. հրատարակվել են նաև քրդերենի Մայրենի լեզվի և գրականության 6-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը: 2009-2016թթ. ընթացքում հրատարակվել են քրդերենի 1-12-րդ դասարանների դասագրքերը: Աղյուսակ 4-3:

60. ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ իրականացվել է եզդիական լեզվի և գրականության տարրական, միջին և ավագ դպրոցների դասարանների դասագրքերի հրատարակումը: 2014թ. վերահրատարակվել է Եզդիերենի այբբենարանը: Հրատարակվել են նաև «Եզդիերեն-2» (2011թ), «Եզդիերեն գրականություն-3» (2012թ.), «Եզդիական լեզու և գրականություն» 4-րդ և 5-րդ (2013թ.) և 6-րդ, 7-րդ (2014թ.) և 8-րդ (2011թ.), 9-րդ (2012թ.), 11-րդ (2014թ.) դասարանների դասագրքերը: 2015թ. ՀՀ ԿԳ նախարարության կողմից հրատարակվել է Հանրակրթական դպրոցի եզդիերենի 12-րդ դասարանի դասագիրքը և 1-12-րդ դասարանների ծրագիրը («Սպիկա» հրատարակչ. 96 էջ, եզդիերեն լեզվով): Աղյուսակ 4-3:

61. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 95-րդ կետը:

62. Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում սովորում է ազգային փոքրամասնությունների 888 աշակերտ, որից 511 տղաներ են, 377-ը՝ աղջիկներ: Մարզի Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքների դպրոցներում սովորում է 10 աշակերտ. 4 տղա, 6 աղջիկ:

Գեղարքունիքի մարզային ենթակայության դպրոցներում սովորում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ հանդիսացող 36 աշակերտ այդ թվում՝ 16 քուրդ, 11 ռուս, 4 եզդի, 2 ուկրաինացի, 2 հույն և 1 վրացի:

Որոշ ազգային փոքրամասնության պատկանող անձինք ճանաչում են ռուսերենը որպես իրենց փոքրամասնության լեզու և կցանկանային, որ ռուսերենը շարունակի գործածվել որպես իրենց երեխաների կրթության լեզու: Ազգային փոքրամասնություններին պատկանող շատ մարդիկ տիրապետում են նաև հայերենին: Հաշվի առնելով Սևան և Գավառ քաղաքներում բնակվող ռուսների քանակը՝ ռուսաց լեզվի դասավանդման և ուսուցման նպատակով Գավառի N 1 և N 4 հիմնական դպրոցներում գործում են ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դասարաններ, իսկ Սևանի ավագ և հմ. 3 հիմնական դպրոցներում՝ ռուսերենի ուսուցմամբ դասարաններ:

Լոռու մարզի Վանաձորի հմ. 4, Ստեփանավանի N 2 հիմնական, Լերմոնտովոյի և Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցներում ազգային փոքրամասնությունների ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպվում են իրենց մայրենի ռուսերեն լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Ռուսաց լեզվի խորացված ուսուցումն իրականացվում է Գյումրու NN 1, 7, 23 հիմնական և Գյումրու N 2 ավագ դպրոցներում: Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակվող ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդի երեխաների համար համայնքի միջնակարգ դպրոցում ուսուցանվում է եզդիերեն: Մյուս առարկաների ուսուցումն իրականացվում է եզդիերեն դասագրքերով: Շիրակի մարզում գործում է հունական համայնքի կիրակնօրյա դպրոց, հունարենի ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երեք անգամ՝ շաբաթ, կիրակի և չորեքշաբթի օրերին:

63. Արմավիրի մարզի Վաղարշապատի N 9, Արմավիրի N 5, Արմավիրի N 6 հիմնական, Մրգաշատի N 2 և Գայի միջնակարգ դպրոցներում գործում են ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ: Այդ դպրոցներն ունեն հատուկ ծրագիր, դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ:

64. Արմավիրի մարզի 21 հանրակրթական դպրոցներում ուսուցանվում է եզդիերեն: Եզդիերենի դասավանդման հետ կապված առկա են հետևյալ խնդիրները`

1) մի քանի դպրոցում համատեղ դասավանդելու ժամանակահատվածի անհամապատասխանությունը,

2) ծրագրի բացակայությունը,

3) նույն խմբում տարբեր տարիքային երեխաների ընդգրկումը,

4) ազգությամբ եզդի երեխաների չհաճախելը խմբակի պարապմունքներին:

Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնությունների դպրոցներում հիմնականում դասավանդում են միջնակարգ կրթությամբ ուսուցիչներ: Բարձրագույն կրթություն ունեն երկու ուսուցիչ: Եզդիերեն և քրդերեն դասավանդող ուսուցիչները չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, որովհետև ՀՀ բուհերում չկան համապատասխան ֆակուլտետներ:

65. 2017-2018 ուսումնական տարում ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվել է ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձորի հիմնական դպրոցը՝ աշակերտների թվակազմի անբավարար լինելու պատճառով: Դպրոցահասակ 4 աշակերտի ուսուցման գործընթացը կազմակերպվում է մոտակա Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում:

Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում կայացել են «Մայրենի լեզվի միջազգային օրվան» նվիրված միջոցառումներ: Մարզի այն դպրոցներում, որտեղ գործում են ազգային փոքրամասնությունների լեզուների խմբակներ, միջոցառումներ են կազմակերպվել նաև փոքրամասնությունների լեզուներով (եզդիերեն, ասորերեն), որի ընթացքում ելույթ են ունեցել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Աղյուսակ 1-2:

66. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 33-րդ, ՀՀ 4-րդ զեկույցի 96-րդ և այլ կետերը:

67. ՀՀ 4-րդ զեկույցի N 3 հավելվածում նշված բոլոր դպրոցները (բացի Արագածոտնի մարզի Օթևան համայնքի հիմնական դպրոցից) ընդգրկված են Հայաստանի կրթական ցանցում (ՀԿՑ) և ապահովված են շուրջօրյա անխափան ինտերնետային կապով: ՀԿՑ-ում բոլոր դպրոցներին տրամադրվել է տարածք և ցուցաբերվում է աջակցություն՝ դպրոցական կայքի ստեղծման և շահագործման նպատակով։ Հայաստանի դպրոցների կայքերի հղումների ցանկերն ըստ մարզերի և ըստ կրթության կազմակերպման ձևի տեղադրված են «Դպրոցական կայքեր»-ում (https://schoolsite.am/)։ ՀԿՑ-ի սպասարկումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:

68. ՀՀ մարզերում հասարակական կազմակերպությունների կողմից պարբերաբար կազմակերպվել են ազգությամբ եզդի աշակերտների, մասնավորապես, եզդի աղջիկների՝ հանրակրթությունից դուրս մնալու խնդիրների վերաբերյալ սեմինարներ և քննարկումներ, որոնց մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները:

69. «Ասորերենի, քրդերենի և եզդիերենի հրատարակված դասագրքերի և առարկայական ծրագրերի էլեկտրոնային տարբերակները* տեղադրվել են ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում գործող «Հայկական կրթական միջավայր» պորտալի (http://www.armedu.am) «Պաշարների շտեմարան» ենթակայքում (http://lib.armedu.am)».1: Տե՛ս նաև նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 106-րդ կետը:

70. Արմավիրի Նոր Արտագեսի միջնակարգ դպրոցի ասորական խմբակն ապահովված է պետպատվերով տպագրվող տարրական դասարանների համար նախատեսված ասորերեն դասագրքերով: 2019-2020 ուսումնական տարվա համար ևս պատվիրվել են նոր դասագրքեր:

71. Արարատի մարզում պարբերաբար կազմակերպվում է ռուսաց լեզվի լավագույն ուսուցչի մրցույթ: Մարզի «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում 2016-2017 ուսումնական տարում լավագույն ուսուցիչ է ճանաչվել Մասիս քաղաքի N 2 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անժելա Մինասյանը, որը ՀՀ ԿԳ նախարարության կողմից 2017-2018 ուստարում ընդգրկվել է տարվա լավագույն ուսուցիչ մրցույթի Արարատի մարզային գնահատող հանձնաժողովի կազմում:

Հայաստանում ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության Ռուսաստանի Դաշնության Երևանում մշակույթի և գիտության Ռուսաստանյան կենտրոնի և ՀՀ-ում ռուսաստանյան կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպվում են ռուսաց լեզվի ուսուցիչների համատեղ վերապատրաստման դասընթացներ, սեմինար-խորհրդակցություններ, ռուսաց լեզվի տարվա «Լավագույն ուսուցիչ» մրցույթներ:

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 2018 թվականի դրությամբ վերապատրաստվել են ռուսերենով ուսուցմամբ դասարանների բոլոր մանկավարժները:

ՀՀ Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակվող եզդի երեխաների համար համայնքի միջնակարգ դպրոցում ուսուցանվում է եզդիերեն: Դասավանդող ուսուցիչն աշխատում է շաբաթական 6 դասաժամ ծանրաբեռնվածությամբ և վարձատրվում սահմանված դրույքաչափով: Մարզպետարանի կողմից միջնորդություն էր ներկայացվել համայնքի ղեկավարին` համայնքի միջոցների հաշվին ուսուցչին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար, որի արդյունքում սկսած 2011-2012 ուսումնական տարվանից մինչ այժմ եզդիերեն դասավանդող ուսուցիչը լրացուցիչ վարձատրվում է համայնքային բյուջեից՝ ստանալով լրացուցիչ ֆինանսական օգնություն:

72. Սյունիք - 2016 և 2017 թվականներին 2-ական դիմորդներ է ընդունվել ՌԴ բուհեր՝ ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու պայմանով:

73. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 110-րդ կետը:

74. Արարատի մարզի Վերին Դվինի և Դիմիտրովի հանրակրթական դպրոցները, ինչպես հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները, ստանում են պետական ֆինանսավորում աշակերտ-թիվ ֆինանսավորման բանաձևի համաձայն:

Շիրակի մարզում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում եղած ուսումնաօժանդակ և վարչական հաստիքների որոշակի քանակի օպտիմալացումը ոչ մի կերպ չի վտանգել փոքրամասնությունների լեզուներով կրթությանը:

75. Արարատի Վերին Դվինի միջնակարգ դպրոցում 1995 թվականին ստեղծվել է և մինչ այսօր գործում է հայ-ռուս-ասորական «Արբելա» գիտամշակութային կենտրոնը: Դպրոցում անցկացվել և անցկացվում են «Իմ մայրենի լեզուն», «Մեր լեզուն մեր գոյության գրավականն է» (ասորերենի օրը՝ ապրիլի 21-ին) խորագրերով միջոցառումներ: Նշվում է նաև ասորական Նոր տարին՝ Հաբ-Նիսան, որը 2008 թվականից ապրիլի 1-ից հաստատվել է և կազմակերպվում է ՀՀ կառավարության կողմից:

Կրթության և գիտության նախարարի 2018 թվականի օգոստոսի 1-ի N 860-Ա/2 հրամանով հաստատվել է «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը՝ ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցում ներդնելու համար:

Շիրակի մարզում «Հյուսիսային մարզերի եզդիներ միավորում» հասարակական կազմակերպությունը զբաղվում է մարզի եզդիների կրթական, մշակութային, սոցիալական և իրավունքների պաշտպանության հարցերով, կազմակերպում է ազգային և կրոնական տոներին նվիրված տարաբնույթ ազգագրական միջոցառումներ։ Ազատան համայնքում բնակվող ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդի երեխաների համար համայնքի միջնակարգ դպրոցում ուսուցանվում է եզդիերեն:

Լոռու մարզում ազգային փոքրամասնությունները բոլոր պայմաններն ունեն ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման համար:

Մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների կրթական, մշակութային հարցերով զբաղվում են նրանց կողմից ձևավորված 5 հասարակական կազմակերպություններ՝ հունական սփյուռքի ազգապահպանական «Էլպիդա», «Պոնտոս» և «Ակմի», ազգային մշակույթի, կրթական և ազգամիջյան կապերի զարգացման հարցերով զբաղվող «Ուկրաինա» և ռուսազգի փոքրամասնության սոցիալական, մշակութային, կրթական հիմնախնդիրներով զբաղվող «Օբշչեստվո Ռոսիի» ՀԿ-ները:

Մշտապես խրախուսվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում փոքրամասնությունների լեզուների օգտագործումը:

76. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 114-րդ կետը և ՀՀ 3-րդ զեկույցի 115-րդ կետերը:

77. 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից շրջաբերականով առաջարկվել է մեծաթիվ ազգային փոքրամասնություններ ունեցող համայնքների ղեկավարներին՝ սահմանված կարգով իրականացնել և ապահովել դպրոց չհաճախող երեխաների ընդգրկումը հանրակրթական ուսումնական հաստատություններում:

78. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 118-119-րդ կետերը:

79. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 120-րդ կետը:

80. Միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևաչափերի համաձայն` միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով: Հանրապետության բոլոր նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատություններում ռուսերենի ուսուցումը, իբրև օտար լեզու, իրականացվում է որպես ուսումնական ծրագրի անբաժանելի մաս:

81. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 122-րդ կետը:

82. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական 28 պետական ուսումնական հաստատություններում սովորում է ազգությամբ եզդի 86 ուսանող:

83. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 123-րդ կետը:

84. Յուրաքանչյուր տարի, ազգային փոքրամասնության համայնքի ղեկավարի միջնորդագրի հիման վրա, համապատասխան մասնագիտությունների մրցութային քննություններից դրական միավորներ ստացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդների բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հարցը քննարկվում է ՀՀ բուհերի ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում:

Դրական միավորներ ստացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող դիմորդների համար պահուստային տեղերից հատկացվում են անվճար ուսուցման տեղեր:

85. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 126-րդ կետը:

86. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 127-րդ կետը:

87. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 128-130-րդ կետը:

88. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 131-րդ կետը:

89. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 132-133-րդ կետերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։