Հոդված 2. Տնտեսական և հասարակական կյանք
Հոդված 2. Տնտեսական և հասարակական կյանք
90. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 180-184-րդ կետերը:
91. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 3-րդ զեկույցի 185-րդ կետը:
92. Տե՛ս նախորդ՝ ՀՀ 4-րդ զեկույցի 186-րդ կետը:
93. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում խնամվում է ազգային փոքրամասնություններին պատկանող 75 անձ, այդ թվում` 29 երեխա:
Նշյալ անձինք տիրապետում են հայերենին և հեշտությամբ հաղորդակցվում են: Առայժմ չի գրանցվել որևէ խնդիր այն առնչությամբ, որ ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցիչ խնամքի հաստատություններում ունեցել է հաղորդակցման դժվարություններ լեզվական պատճառներով կամ ծառայություններից պատշաճ օգտվելու հետ կապված խնդիրներ: Բացի այդ, նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում աշխատում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են օգնել լուծելու լեզվի հետ կապված խնդիրները:
Ստորև ներկայացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում խնամվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց, երեխաների, ինչպես նաև աշխատողների վերաբերյալ տեղեկատվություն: Աղյուսակներ 7-1, 7-2: