Հոդված 54. Որոշումները ճանաչելու և կատարելու կարգը
Հոդված 54. Որոշումները ճանաչելու և կատարելու կարգը
«1. 51-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչման և կատարման պահանջով դիմումները քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարանների կողմից, որի տարածքում պետք է իրականացվի որոշման կատարումը:
2. Որոշումները ճանաչելու և դրանց կատարման համար թույլտվություն ստանալու պահանջով դիմումները քննող դատարանը սահմանափակվում է սույն Կոնվենցիայով նախատեսված պահանջները պահպանած լինելու հանգամանքը պարզելով: Այդ պահանջները պահպանված լինելու դեպքում դատարանը որոշում է կայացնում որոշումը կատարելու մասին...»: