Անցնել բովանդակությանը

Հոդված 138. Կալանքի տակ պահելու ժամկետը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 138. Կալանքի տակ պահելու ժամկետը

«1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:

...

3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի ...Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ մեղադրյալը կամ նրա պաշտպանը ծանոթանում են գործի նյութերին, կամ կալանավորումը որպես խափանման միջոց վերացվում է:

4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, կարող է երկարացվել մինչև 1 տարի:

5. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել...1 տարին...

6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։