Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-01-09-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը

1. Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

2. Բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:

3. Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:

(5-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-85-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։