Հոդված 1
Հոդված 1.
«Հաշվապահական հաշվառման մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-515-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կառավարությունը սահմանում է նախորդ օրացուցային տարում ստացման ենթակա հասույթի 100 միլիոն դրամ մեծությունը չգերազանցող հարկ վճարողների համար հարկային հաշվառման հատուկ կանոնակարգ:
Սույն հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված սուբյեկտները կարող են հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և միջազգային ստանդարտների ուղեցույցների փոխարեն կիրառել հարկային հաշվառման հատուկ կանոնակարգը:»: