Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը
Հոդված 4. Հաշվապահական հաշվառման կարգավորումը
1. Հաշվապահական հաշվառման կարգավորումն իրականացնում է կառավարության լիազորած պետական մարմինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ բանկերում, վարկային, վճարահաշվարկային կազմակերպություններում, ապահովագրական և գրավատնային գործունեություն իրականացնող, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց և այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ` կենտրոնական բանկը` կառավարության լիազորած պետական մարմնի հետ համատեղ (այսուհետ` հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմին):
2. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`
ա) (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-226-Ն)
բ) հաշվապահական հաշվառման հաշվային պլանները և դրանց կիրառման մասին հրահանգները.
գ) արտադրական ծախսումների (ինքնարժեքի) հաշվառման վերաբերյալ մեթոդական ցուցումներ, հրահանգներ:
2.1 Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է հաստատել ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումներ՝ հիմք ընդունելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները: Սույն օրենքի 2-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված սուբյեկտների համար Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը սահմանում է առանձին ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումներ:
3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի ընդունած հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
(4-րդ հոդվածը լրաց. 08.12.05 ՀՕ-247-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.12.08 ՀՕ-226-Ն)